Լիոնել Մեսսի․ ««Ինտեր Մայամի» տեղափոխվելը ընտանեկան որոշում էր»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է ՊՍԺ-ից ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին հարցին։

««Ինտեր Մայամի» տեղափոխվելը ընտանեկան որոշում էր, ընտանեկան բարիք գտնելու փորձ։ Երկու դժվար տարի անցկացրինք, առողջություն չունեինք, դա մեզ վրա թանկ նստեց։

Մենք պետք է մի փոքր վերադառնայինք նրան, թե ով էինք մենք, երբ Բարսելոնայում էինք՝ վայելելով առօրյան, լինելով երեխա, իմանալով, որ ընտանիքը լավ է: Ես ուզում էի, որ բոլորը հաճույք ստանան սպորտից, բայց դա ինձ հետ չեղավ: Ուստի մենք նման որոշում կայացրինք և չսխալվեցինք»,- Մեսիի խոսքերն է մեջբերում TyC Sport-ը։