Լոթար Մաթեուսը կարծում է, որ Թոմաս Տուխելը կորցրել է հանդերձարանի հսկողությունը

«Բավարիայի» լեգենդ Լոթար Մաթեուսը կարծում է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար դժվար կլինի երկար դիմանալ, քանի որ նա վտանգում է կորցնել հսկողությունը հանդերձարանում։

««ՌԲ Լայպցիգի» հետ խաղից հետո շատ քննադատական ​​արտահայտություններ եղան մարզչի կողմից։ Նրանք ինձ հիշեցրին նախորդ մրցաշրջանը։ Վստահ եմ, որ սա թյուրիմացություն կառաջացնի ֆուտբոլիստների շրջանում:

Եթե ​​Տուխելը զգույշ չլինի, նա չի կարողանա պահել հանդերձարանը։ Սա կարող է վտանգավոր դառնալ նրա համար։ Ընդհանրապես, ես շատ զարմացա նրա հայտարարություններից»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։