Օգոստոսի 23-ին «Հիբերնիան» հյուրընկալեց «Ասթոն Վիլային» Կոնֆերենցիաերի Լիգայի փլեյ-օֆֆում ու հաղթեց 0։5 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Օլի Ուոթկինսը։ Gracenote-ի տվյալներով՝ անգլիացին դարձել է «Ասթոն Վիլայի» առաջին ֆուտբոլիստը վերջին 25 տարվա ընթացքում, ով դարձել է Եվրագավաթում հեթ-տրիկի հեղինակ:
1998 թվականի սեպտեմբերի 29-ին Սթեն Կոլիմորը երեք գոլ խփեց նորվեգական «Ստրոմսգոդսեթի» դեմ (3: 0) ՈւԵՖԱ-ի գավաթի խաղում։