«Այնտրախտը» Ռանդալ Կոլո-Մուանիի համար պահանջում է չափազանց մեծ գումար

ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ՝ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին ձեռք բերելու համար, հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Այնտրախտը» փարիզեցիներից 100 միլիոն եվրո է պահանջում 24-ամյա ֆրանսիացու համար եւ չի նախատեսում նվազեցնել արժեքը։ Միաժամանակ ՊՍԺ-ն անձամբ հարձակվողի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները։

Կոլո-Մուանին «Այնտրախտում» է անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա երկու գոլ է խփել թիմի կազմում Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում։