«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Բերնարդու Սիլվայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
29-ամյա պորտուգալացին նոր պայմանագիր է ստորագրել մինչև 2026 թվականը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում» կամ ՊՍԺ-ում։
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ «Քաղաքայինների» կազմում նա անցկացրել է 308 հանդիպում՝ դառնալով 55 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Սիթիում» ելույթների ընթացքում Սիլվան 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը, 4 անգամ դարձել Անգլիայի լիգայի գավաթակիր։ Անցած մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգան։