Մարկ-Անդրե տեր Շտեգենը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր ստորագրել՝ նախատեսված աշխատավարձի կրճատումով։ Ինչպես տեղեկացնում է El Partidazo de COPE-ը, «Բարսելոնան» մտադիր է մոտ ժամանակներս հայտարարել 31-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին։

Նախատեսվում է դա անել մինչեւ ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակումը։

Մարկ-Անդրե տեր Շտեգենը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։