Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը առաջարկ կստանա Սաուդյան Արաբիայից։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել, սակայն լրագրող Ռուդի Գալետտիի կարծիքով, Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամն արդեն ծրագրում է բարձրակարգ գործարքներ հաջորդ մրցաշրջանի համար:
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ճանաչվել է որպես հավանական թիրախներից մեկը։ Արդեն ուսումնասիրվում են բրազիլացու հետ հնարավոր պայմանագիր կնքելու պայմանները։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 150 միլիոն եվրո։