«Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան չի հեռանա թիմից։ Ֆուտբոլիստը մոտ էր «Ռոմա» տեղափոխվելուն։
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, Ջան Պիերո Գասպերինին սկզբում կողմ է արտահայտվել բանակցություններին, բայց հետո փոխել է իր միտքը: 32-ամյա ֆուտբոլիստի համար «Ռոման» պատրաստ էր վճարել 10 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում կոլումբիացի հարձակվողը «Ատալանտայի» կազմում անցկացրած 27 խաղում խփել է ընդամենը 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։