Ջամալ Մուսիալան վնասվածք է ստացել

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա գերմանացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։

Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն: Ակումբը չի նշել Մուսիալայի ապաքինման ժամկետները։

Չորեքշաբթի օրը «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը բաց է թողել մարզումը հիվանդության պատճառով։

Մյունխենի «Բավարիայի» նորեկ Ռաֆայել Գերեյրոն շարունակում է վերականգնվել սրունքի վնասվածքից, որը ստացել էր մինչմրցաշրջանային մարզման ժամանակ։