ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ չի որոշել կարիերան շարունակելու տարբերակը։
Ըստ լրագրող Բրունո Սալոմոնի՝ ֆուտբոլիստը կարող է հայտարարություն անել իր ապագայի վերաբերյալ ՊՍԺ-ի՝ «Լենսի» դեմ առաջիկա տնային խաղից հետո: Հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։