«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը կվերադառնա լիարժեք մարզումներին այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնում է Sport.es-ը։
32-ամյա իսպանացին կատալոնական ակումբ է տեղափոխվել «Ատլետիկից» այս ամառ, սակայն ոտքի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը։
2022/23 մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։