«Ֆուլհեմը» բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ հարձակվող Մոյզ Քինի համար:
Լրագրող Մատիժ Պոգայի տեղեկություններով, անգլիական ակումբը և ֆուտբոլիստի գործակալը աշխատում են 23-ամյա իտալացու տրանսֆերի վրա։ Թուրինցիները պատրաստ են վաճառել հարձակվողին 30-35 մլն եվրոյով։
2022/23 մրցաշրջանում Քինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։