«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն US Open-ի հանդիպման նախօրեին խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մի քանի օր առաջ մենք խոսում էինք այն մասին, որ Մեսսին պետք է հանգստանա և վերականգնվի 3-4 օրը մեկ, պարզ է, որ չորեքշաբթին այդ օրը չի լինի:
Բոլորդ գիտեք, թե ինչպես է նա սիրում խաղալ: Այնպես որ, քանի դեռ Մեսսին ոչինչ չի խնդրել, նա կշարունակի խաղալ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։