«Ինտեր Մայամիի» 19-ամյա կիսապաշտպան Դավիդ Ռուիսը խոսել է թիմակից Լիոնել Մեսսիի տված արտասովոր խորհուրդների մասին։
«Մեսսին ինձ մի բան ասաց՝ ավելի շատ կանգնել խաղադաշտում։ Երբեմն վազում ես ամեն գնդակի հետևից՝ տարածություն փնտրելով, բայց նա ինձ ասաց, որ մնա իմ դիրքում, և գնդակը կգտնի ինձ։ Ես փորձեցի և ստացվեց:
Հիմա ես ավելի համբերատար եմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։