«Բարսելոնան» չեղարկել է պահեստայինների համար նախատեսված նախաճաշերն ու լանչերը՝ ծախսերը կրճատելու համար

«Բարսելոնան» չեղարկել է երրորդ կողմի ծառայությունները, որոնք կերակուր են պատրաստել պահեստային թիմի ֆուտբոլիստների համար, հայտնում է Relevo-ն:

Աղբյուրի համաձայն՝ նախկինում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մարզումից հետո կարող էին նախաճաշել կամ ճաշել Լա Մասիայում։ Այժմ դա անհնար կլինի անել, քանի որ ծանր տնտեսական իրավիճակի պատճառով «Բարսան» որոշել է հրաժարվել այս պրակտիկայից։

Ակումբը կարծում է, որ դրանք չարդարացված ծախսեր են եղել, քանի որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են գնացել ճաշելու։