«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Sport-ը։ Կողմերը կսկսեն համաձայնագրի մանրամասների քննարկումը տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները մտադիր են բարձրացնել Չավիի աշխատավարձը, քանի որ նա այժմ բավականին փոքր է։
Չավին գլխավորել է «Բարսելոնան» 2021 թվականի վերջին և այս ընթացքում թիմի հետ նվաճել Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը։