«Գրանադայի» հարձակվող Սամուել Օմորոդիոնը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ատլետիկոն» ակտիվացրել է 19-ամյա հարձակվողի հետգնման տարբերակը։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր (մինչև 2028 թվականի հունիսի վերջը)։
Օմորոդիոնը գոլ է խփում «Ատլետիկոյի» դեմ Լա լիգայի առաջին տուրի խաղում։