«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ լոնդոնցիների համար հեշտ չէ տրանսֆերային շուկայում գտնել ճիշտ հարձակվողի:
«Այս պահին ճիշտ ֆուտբոլիստ գտնելն այնքան էլ հեշտ չէ: Մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք թիմում մի քանի նոր հարձակվողներ համալրելու վրա։ Իհարկե, ակումբը քրտնաջան աշխատում է դրա վրա»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում իր Twitter-ում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ այս ամառ «Չելսին» ձեռք բերեց հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին «ՌԲ Լայպցիգից», սակայն 25-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել մինչմրցաշրջանային մարզման ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական խաղում (1:1): Հաղորդվում է, որ «կապույտները» հետաքրքրված են «Յուվեթուսի» հարձակվող Դուշան Վլահովիչով: