Մաուրիցիո Սարի․ «Այս սխալներն արդեն արվել են անցյալ տարի, մենք չենք աճում»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Ա Սերիայի առաջին տուրում «Լեչ9եից» կրած պարտությունից հետո (1:2) քննադատել է իր ֆուտբոլիստներին։

«Լացիոն» պարտվեց՝ գոլեր բաց թողնելով 85-րդ և 87-րդ րոպեներին։

«Ես ինքս ինձ տվեցի նույն բացատրությունը, ինչ նախորդ տարի, երբ այս մարզադաշտում պարտվեցինք նույն հաշվով։ Այսպիսով, մենք չենք աճում: Միայն նրանք խաղացին երկրորդ խաղակեսում։ Խաղի վերջին 45 րոպեները բացասական եմ գնահատում։ Այս սխալներն արդեն արվել են անցյալ տարի, և սա լավ չէ։

Երկրորդ խաղակեսում պաշտպանները խնդիրներ ունեցան, քանի որ ամբողջ թիմից միայն 4 ֆուտբոլիստ վերադարձան պաշտպանություն, իսկ մնացած վեցը՝ ոչ։ Սա անընդունելի է»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։