«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Կապտանռնագույնները» գոլեր խփեցին 82-րդ և 94-րդ րոպեներին։
«Հեշտ չէր։ Մենք պետք է շատ ավելի վաղ գոլ խփեինք, բայց գոլ խփելն այսօր մեր ուժեղ կողմը չէր։ Այն նաև պահանջում է որակյալ վերջին փոխանցումներ: Այդ իսկ պատճառով մենք գնել ենք Գյունդողանին։ Մենք գերիշխում էինք, լավ տեղաշարժ կար, բայց մեզ պակասում էր արդյունավետությունն ու համբերությունը։
Լևանդովսկի՞ն։ Այսօր նա երկու-երեք հիանալի պահ ունեցավ: Բայց նա գոլ կխփի: Նա պետք է ավելի համբերատար լինի: Նա լավն էր, բայց նրան գոլ է պետք, ինչպես բոլոր հարձակվողներին»,- Marca-ն մեջբերում է Չավիի խոսքերը։