«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Լա լիգայի երկրորդ տուրի խաղում «Ալմերիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1).շ։
«Ինձ դուր եկավ մեր վերադարձը և պայքարելու ցանկությունը: Շատ թիմերի համար դժվար է հետ վերադառնալը՝ առաջինը զիջելով, բայց դա մեր դեպքը չէ: Մենք շարունակեցինք լավ խաղալ, խուճապի չմատնվեցինք և ավարտեցինք հարմարավետ արդյունքով։
Ուրախ եմ գոլ խփելու համար, բայց ավելի կարևոր է լավ խաղալ, նպաստել թիմի հաջողություններին։ Կարծում եմ, որ սկսեցի 10 անգամ ավելի լավ խաղալ, քան նախորդ մրցաշրջանում։ Սովորում եմ իմ թիմակիցներից։ Այստեղ մակարդակը շատ բարձր է, ես նման եմ սպունգի, կլանում եմ այն ամենը, ինչ կարող եմ։ Առջևում շատ խաղեր կան, և ես պետք է շարունակեմ աշխատել և կատարել իմ բաժինը: