«Բարսելոնան» Սերժինյո Դեստին վարձավճարով կտա հոլանդական ակումբին

«Բարսելոնան» Սերժինյո Դեստին վարձավճարով կտա ՊՍՎ-ին։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, հոլանդական ակումբը պաշտպանին 10 մլն եվրոյով գնելու իրավունք կունենա։ Բացի այդ, «Բարսելոնան» կվճարի Դեստի աշխատավարձի մոտ կեսը։

Անցած մրցաշրջանում Դեստը վարձավճարով հանդես է եկել «Միլանում» և 8 հանդիպում անցկացրել Ա Սերիայում։