Իտալական թիմի գործադիր տնօրենը նշել է, որ Բենժամեն Պավարը ուզում է տեղափոխվել իրենց թիմ

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան խոսել է «Բավարիայի» պաշտպան Բենժամեն Պավարի հնարավոր տեղափոխության մասին:

«Պավարի գործարքը մնում է ուժի մեջ: Մենք դեռ բանակցություններ ենք վարում «Բավարիայի» հետ։ Ֆուտբոլիստի ցանկությունն առանցքային դեր է խաղում, և նա ցանկանում է միանալ «Ինտերին», – մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Մարոտտային։

Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆրանսիացու արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։