Ուգո Լյորիսը խզել է բանակցությունները «Լացիոյի» հետ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Ուգո Լյորիսը չի տեղափոխվի «Լացիո», որն արդեն համաձայնության է եկել «Թոթենհեմի» հետ տրանսֆերի շուրջ, հայտնում է L’Equipe-ը:

36-ամյա ֆրանսիացի դարպասապահը խզել է բանակցությունները, քանի որ Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իրավունք նվաճած հռոմեացիները նրան կանոնավոր խաղաժամանակի երաշխիքներ չեն տվել։ Իվան Պրովեդելը շարունակում է մնալ առաջին համարը «Լացիոյում»:

Լյորիսի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է ևս մեկ տարի, սակայն ֆուտբոլիստը պայմանավորվել է ակումբի հետ, որ կհեռանա իրեն համապատասխան առաջարկ ստանալուն պես։

Անցած մրցաշրջանում Լյորիսը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 45 գոլ և 9 անգամ անառիկ պահել դարպասը։