«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան չի մասնակցի Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրի «Ֆրոզինոնեի» դեմ հանդիպմանը։
Վրացի ֆուտբոլիստը առողջական փոքր խնդիրներ ունի, ինչի կապակցությամբ ուրբաթ օրը մարզման մի մասն անցկացրել է անհատական ռեժիմով։
Հիշեցնենք, որ «Նապոլին» անցած մրցաշրջանում հաղթեց Իտալիայի առաջնությունում։