«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հասկացրել է, որ կաջակցի իր թիմի ֆուտբոլիստներին, եթե նրանք ցանկանան գործադուլ անել եվրոպական ֆուտբոլում գերհագեցած օրացույցի դեմ։
«Մեզ նման պահանջկոտ օրացույց են պարտադրում, և դրանում ոչ մի լավ բան չկա, դա վնասվածքներ է առաջացնում։ Կա հոգնածություն, շատ հանդիպումներ բարձր ջերմաստիճանի դեպքում։ Դա լավ չէ ոչ խաղի համար, ոչ էլ ֆուտբոլիստների համար։
Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, բայց նրանց ուժն է գործադուլ անելը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։