«Ինտերը» բարելավել է իր առաջարկը Բենջամին Պավարի համար

«Ինտերը» նոր առաջարկ է արել «Բավարիային» պաշտպան Բենջամին Պավարի համար, հայտնում է Sky Sport-ը։

Միլանյան ակումբի առաջարկը կազմում է 35 մլն եվրո, եւ այդ գումարի մեջ ներառված են բոնուսները։ «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է ֆրանսիացու համար ստանալ 40 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» 25 մլն եվրո է առաջարկել Պավարի համար, սակայն մերժում է ստացել գերմանական ակումբից։