«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելույի ծառայություններով, հայտնում է 90min-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» դիտարկում են 29-ամյա պորտուգալացու տրանսֆերը՝ կապված պաշտպան Յուրիեն Թիմբերի վնասվածքի հետ, ով թիմին միացել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հոլանդացու մոտ ախտորոշվել է աջ ծնկի նախորդ խաչաձև կապանների վնասվածք՝ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից հետո (2:1):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում Կանսելույին ձեռք բերելու համար, ով ցանկանում է վարձակալել պաշտպանին գնելու տարբերակով։