«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր Լիգայում իր թիմի օրացույցի մասին։
«Հիմա մենք մեծ խնդիր ունենք։ Ոչ միայն այս խաղով, այլ ընդհանրապես։ Յուրաքանչյուր թիմի յուրաքանչյուր մարզիչ նույնը կասեր իմ փոխարեն։ Հունաստանում մենք քնեցինք առավոտյան ժամը 4-ին, իսկ հետո խաղացինք երեկոյան 22-ին: Ժամանում, վերականգնում Հունաստանում 35 կամ 40 աստիճան ջերմաստիճանում։ Մենք վերադարձանք, ուշ հասանք, իսկ հետո վաղվա խաղն ունենք։ Այսօր մենք չենք կարող մարզվել, քանի որ ժամանակ չունենք»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սևիլիային» (1:1, 11 մետրանոց 5:4): Օգոստոսի 19-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում սեփական հարկի տակ մրցի «Նյուքասլի» հետ։