Հակիմ Զիեշը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է լքել լոնդոնյան թիմը և կարիերան շարունակել Թուրքիայում, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» և «Գալաթասարայը» պայմանավորվել են 30-ամյա մարոկկացու տրանսֆերի շուրջ։ Համապատասխան փաստաթղթերը պատրաստ են։

Նշվում է, որ առաջիկա օրերին Զիեշը պետք է մեկնի Ստամբուլ՝ ավարտելու գործարքը։

Հակիմ Զիեշը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր ֆուտբոլիստը անցկացրել է 107 պաշտոնական հանդիպում, որոնցում 14 գոլ է խփել և 13 գոլային փոխանցում կատարել։