Էրիկ տեն Հագ․ «Ես ցանկանում եմ, որ նա մնա թիմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ ցանկանում է թիմում պահել պաշտպան Ջոնի Էվանսին։ Ամռանը 35-ամյա ֆուտբոլիստը նախամրցաշրջանային կարճաժամկետ պայմանագիր է կնքել։

«Ես կցանկանայի, որ Էվանսը մնար, նոր պայմանագրի քննարկում կա: Մենք բանակցում ենք, և երբ նորություններ ունենանք, դրանք սովորականի պես կհայտարարենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ 198 խաղում նա դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։