ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն խաղադաշտ դուրս կգա «Թուլուզի» հետ Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի խաղում։
«Մբապպեն հիանալի մարզավիճակում է, ցանկություններով լի, լավ է տրամադրված: Շատ ուրախ եմ, որ ունեմ այնպիսի համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, ինչպիսին Մբապպեն է»,- ասել է Էնրիկեն։
Նա նաև նշել է, որ այս խաղին կմասնակցի ՊՍԺ-ի նորեկ Ուսման Դեմբելեն։
Ավելի վաղ ՊՍԺ-ն վերջնագիր էր ներկայացրել 24-ամյա հարձակվողին, ըստ որի՝ նրան թույլ չեն տա խաղալ 2023/24 մրցաշրջանում, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Օգոստոսի 13-ին փարիզցիների մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 24-ամյա ֆրանսիացին վերականգնվել է կառուցողական և դրական բանակցություններից հետո։