«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեու Լավիան հրաժեշտ է տվել թիմին և երկրպագուներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա բելգիացին «Չելսի» է տեղափոխվելու 53 միլիոն ֆունտով։ Գործարքի գումարը կհասնի 58 մլն ֆունտի՝ ներառյալ բոնուսային վճարումները։
Ֆուտբոլիստը «Սաութհեմփթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի հուլիսին։