«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թեո Ուոլկոտը պատրաստվում է հայտարարել իր կարիերան ավարտելու մասին, հաղորդում է TalkSPORT-ը։
Անցած մրցաշրջանի վերջում Ուոլկոտը հեռացավ «Սաութհեմփթոնից», որը Պրեմիեր Լիգայից նահանջեց Չեմպիոնշիփ։ Այդ ժամանակից ի վեր 34-ամյա հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակում է։
Իր կարիերայի ընթացքում Թեո Ուոլկոտը հանդես է եկել «Սաութհեմփթոնում», «Արսենալում» և «Էվերթոնում»։