«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել։
Իսպանական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 24-ամյա ուրուգվայցին բուժզննման արդյունքում հայտնաբերել է ձախ ոտքի երկգլուխ մկանի ազդրային մկանի վնասվածք։ Արաուխոյի վերականգնման ժամկետը չի նշվում։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) Ռոնալդ Արաուխոն խաղացել է 90 րոպե։