Անգլիական գրանդը հետաքրքրված է Օրելիեն Չուամենիի ծառայություններով

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը երկար ժամանակ հետևում է ֆրանսիացուն, սակայն մադրիդցիները մտադիր չեն նրան բաց թողնել, քանի որ նրան համարում են առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ հաշվարկված է մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 86 միլիոն եվրո։

Չուամենին Ֆրանսիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականի աշնանը և այդ ժամանակվանից մասնակցել է 25 խաղի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։