«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ մերսիսայդյան ակումբից։ Ըստ Alkass-ի՝ եգիպտացին դեմ չէ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն։
Սալահը թույլ է տվել, որ Սաուդյան Արաբիայի անանուն ակումբը բանակցություններ սկսի անգլիական ակումբի հետ իր տրանսֆերի շուրջ։ Սալահը կարող է հետևել իր նախկին թիմակիցներ Ռոբերտո Ֆիրմինոյի և Սադիո Մանեի օրինակին, ովքեր այս ամառ տեղափոխվեցին Սաուդյան Արաբիա։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։ Եգիպտացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։