Ժոաու Կանսելուն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուին ձեռք բերելու համար։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ իսպանական ակումբի ղեկավարությունը կատարյալ բանաձև է փնտրում՝ բավարարելու անգլիական ակումբի ղեկավարության պահանջները՝ չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել պորտուգալացուն՝ գնելու հնարավորությամբ։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է նման գործարքի գնալ, քանի որ Կանսելուն ներառված չէ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պլանների մեջ։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գործարք կնքել իրենց համար առավել շահավետ պայմաններով։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։