Մյունխենի «Բավարիան» շարունակում է նոր դարպասապահ փնտրել

Մյունխենի «Բավարիան» շարունակում է նոր դարպասապահ փնտրել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան այժմ քննարկվում է «Բավարիայի» ղեկավարությունում։ Բանակցություններն արդեն կայացել են ֆուտբոլիստի շրջապատի հետ։

Նշվում է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է դարպասապահին տեսնել թիմում և դիտարկում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակներ։

Հաղորդվում է, որ «Բավարիա» տեղափոխվելու որոշումն ամբողջությամբ կախված է հենց անձամբ՝ ֆուտբոլիստից։ Մյունխենյան ակումբը շարունակում է փոխարինող փնտրել Յան Զոմերին, ով տեղափոխվել է «Ինտեր»։