Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գոհ է Էրիկ տեն Հագի աշխատանքից

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է իր մտքերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի աշխատանքի վերաբերյալ։ Նա կարծում է, որ թիմի մենթորը բերել է իրեն անհրաժեշտ ֆուտբոլիստներին, ինչը շատ կարևոր է։

«Հիմքերը դրված են, և դրանք միշտ լրացվում են դարպասապահով և կենտրոնական հարձակվողով: Նոր դարպասապահը ֆիզիկապես լավ է պատրաստված, և նոր կենտրոնական հարձակվողը, հուսով եմ, արագ մարզավիճակ ձեռք կբերի»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 3-րդ տեղը Պրեմիեր Լիգայում՝ երաշխավորելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիրը։