«Ռոման» վաճառել է «Ռեննային» թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին: 35-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիացիների հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Գործարքի մանրամասները չեն բացահայտվել, սակայն, ըստ ինսայդերների, «Ռոման» ֆուտբոլիստի համար կստանա 3 միլիոն եվրո, միևնույն ժամանակ, հռոմեացիները Մատիչին ձեռք են բերել անցած ամառ անվճար տրանսֆերով:
2022/23 մրցաշրջանում Մատիչը ակումբային մակարդակում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մատիչը հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» և «Չելսիում» խաղալով։ Լոնդոնցիների կազմում նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն։ Սերբիայի հավաքականի կազմում Մատիչը անցկացրել է 48 հանդիպում և խփել 2 գոլ։