«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին և թիմի հարձակվող Ռաֆինյան լրացուցիչ կպատժվեն Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) խաղադաշտից հեռացնելու համար։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, և՛ մարզիչը, և՛ ֆուտբոլիստը երկու խաղով կորակազրկվեն։ Միաժամանակ, Լա Լիգան չի պատժի Չավիին՝ խաղից հետո հանդիպմանը ավելացված ժամանակը (15 րոպե) ամոթալի անվանելու համար։
Այսպիսով, Ռաֆինյան ու Չավին բաց կթողնեն «Կադիսի» ու «Վիլյառեալի» դեմ կայանալիք հաջորդ հանդիպումները։