«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը պատրաստ է տեղափոխվել «Ռոմա»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ռոման» գրեթե համաձայնության է եկել ՊՍԺ-ից արգենտինացի կիսապաշտպանի տեղափոխության հարցում։
Հաղորդվում է, որ կողմերը պետք է կարգավորեն գործարքի վերջնական մանրամասները։ Նշվում է, որ մոտ ժամանակներս Պարեդեսը կմեկնի Իտալիա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը արդեն համաձայնեցրել է «Ռոմայի» հետ անձնական պայմանագրի պայմանները։