Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջակցել է պաշտպան Էդեր Միլիտաոյին, ով Լա Լիգայի 1-ին տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (2:0) պատռել է խաչերը։
«Ընկեր, քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Մենք միասին ենք պայքարելու»,- գրել է Կուրտուան իր սոցիալական ցանցերում։
Նախկինում Կուրտուան նույնպես ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։