«Քրիստալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է Evening Standard-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը մոտ է 21-ամյա ֆրանսիացու հետ համաձայնեցնելուն։ Նրանք «Քրիստալ Փելասին» կվճարեն մոտ 45 մլն եվրո։
Օլիսը «Քրիստալ Փելասում» է 2021 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 71 հանդիպում, դարձել 6 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։