Հայտնի է, թե ինչու է Ռոբերտո Մանչինին լքել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Sky Sport Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը հեռացել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Մարզիչը դժգոհ էր, որ հնարավորություն չի ունեցել աշխատելու իր օգնականների հետ, որոնց ինքն է ընտրել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին 58-ամյա մասնագետը հրաժարական է տվել։ Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։
Երկու խաղից հետո Իտալիան 3 միավորով Եվրո-2024-ի ընտրական խմբում երրորդն է։