«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղի (0:0) մասին իր կարծիքով։
«Մենք պետք է ավելի լավ աշխատենք, բայց նաև մրցավարներն էլ։ Լա Լիգան պետք է կանոններ սահմանի ժամանակի շեղումների դեմ։ Երկրորդ խաղակեսում նրանք ավելացրին ինը րոպե, ինչը շատ է թվում, բայց երկրորդ խաղակեսում մենք կորցրեցինք 25 րոպե։ Եվ դա իրենց մեղքը չէ, դա իրենց գործն է: Ամոթ է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» օգոստոսի 20-ին կընդունի «Կադիսին»։