Մարկո Ռոզեն անդրադարձել է «Բավարիայի» նկատմամբ գրանցած ջախջախիչ հաղթանակին

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիայի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակի մասին (3:0)։

«Լայպցիգի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դանի Օլմոն: 25-ամյա իսպանացին առաջին խաղակեսում երկու անգամ գրավեց դարպասը ու 68-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոցը։

«Դանի Օլմոն տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Դա հիանալի ելույթ էր ինչպես նրա, այնպես էլ ամբողջ թիմի համար։ Ինչպե՜ս նա խփեց երկրորդ գոլը, ֆանտաստիկ էր: Ինձ ավելի շատ տպավորում է այն, թե ինչպես է նա առաջ տանում թիմին և օգնում երիտասարդներին:

Մեկ-երկու նյարդային պահ եղավ, բայց այս խաղը պետք է մեզ թափ տա ապագայի համար, նույնիսկ եթե գիտենք, որ կարող ենք որոշ բաներ ավելի լավ անել։ Ակնհայտ է, որ երբեմն մենք մի փոքր նստում էինք պաշտպանությունում, բայց խելացի էինք հակագրոհներում»,- «Լայպցիգի» պաշտոնական կայքը մեջբերում է Ռոսեին։

«Լայպցիգն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Գերմանիայի Սուպերգավաթը։