«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա պաշտպանը մոտ օրերս նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուոքերը հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»։
Ուոքերը «Սիթիում» է 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա երկու հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: