Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկ»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկ»՝ որպես Արաբական Չեմպիոնների գավաթի լավագույն ռմբարկու։ Հիշեցնենք, որ Արաբական չեմպիոնների ակումբային գավաթի եզրափակչում «Ալ-Նասրը» 2:1 հաշվով հաղթել է «Ալ-Հիլալին»: Այս հանդիպմանը Ռոնալդուն դուբլ է ձևակերպել։.

Պորտուգալացի հարձակվողը 6 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։ «Ալ-Հիլալի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը դարձավ եզրափակիչ հանդիպման ամենաթանկ ֆուտբոլիստը։

Նշենք, որ Ռոնալդուի համար այս գավաթն առաջինն էր Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց հետո։ Պորտուգալացի հարձակվողը «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Հաջորդ հանդիպումը «Ալ-Նասրը» կանցկացնի Սաուդյան Արաբիայի առաջնության առաջին տուրի «Ալ-Իթթիֆադի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 14-ին։